Press Release

IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն համագործակցում են Fotowatio Renewable Ventures-ի հետ՝ աջակցելով Հայաստանի առաջին արևային կայանի ստեղծմանը

հոկտեմբերի 31, 2020
Երևան, Հայաստան, հուլիսի 15, 2020թ - Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական Միությունը (ԵՄ) այսօր հայտարարել են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի ստեղծմանն իրենց աջակցության մասին, որը առաջինն է նաև Կովկասի համար։ 55 մեգավատ պիկային հզորությամբ կայանը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում, կմեծացնի Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջարկը և կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից։
Կայանը կառուցում է Fotowatio Renewable Ventures (FRV) –ը, որը արդյունաբերական մասշտաբի վերականգնվող էներգիայի ծրագրերի ոլորտի գլոբալ առաջատար Abul Latif Jameel Energy-ի մասնաճյուղ է։ Կազմակերպությունը 35․4 միլիոն դոլար փոխառության փաթեթ է ստանալու, որից 17․1 միլիոն դոլարը լինելու է երկարաժամկետ ֆինանսավորում IFC-ի և EBRD-ի մեկական վարկերի միջոցով։ Ծրագիրը նաև 3 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ է ստանալու Եվրոպական Միությունից, որը մոբիլիզացվելու է EBRD-ի կողմից։ IFC-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է 8․9 միլիոն դոլար վարկ IFC-ի սեփական հաշվից և 8․9 միլիոն դոլար` Ֆինլանդիայի և IFC-ի Կլիմայի ծրագրի մասով համատեղ ֆինանսավորումից։ Ամերիաբանկը տրամադրելու է ֆինանսավորում հարկերի վճարման հավելյալ կարիքների համար։
Մասրիկի արևային կայանը, ըստ նախատեսվածի, արտադրելու է տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրականություն՝ մեկ կիլովատ ժամի դիմաց 4․19 ȼ մրցակցային սակագնով։ Էլեկտրականությունը էներգիայի գնման համաձայնագրի շրջանակներում իրացվելու է Հայաստանի էլեկտրական ցանցերին, որը էլեկտրաէներգիայի բաշխիչ կոմունալ ընկերություն է։ Ծրագիրը կհեռացնի տարեկան 40․000 տոննա ածխաթթու գազի արտանետումը։ Ներկա պահին Հայաստանի էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը կախված է ներմուծվող էներգակիրներից։ Քանի որ էլեկտրականության պահանջարկը երկրում աճում է, ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կապահովեն կայուն և էժան այլընտրանքային աղբյուր, և նախատեսված է, որ Մասրիկի կայանը օրինակ է ծառայելու Կովկասի մյուս երկրների համար։
«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման և, հատկապես, արևային էներգետիկայի զարգացման բնագավառում, և երկիրը ռազմավարական կարևորություն ունի FRV-ի համար», նշում է FRV-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Միկել դե Իրալան։ «Կովկասի տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի ֆինանսավորման գործարքի ամփոփումը կարևոր փուլ է FRV-ի համար, քանի որ այն մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր ծածկույթը և պահպանել աշխարհում մեր առաջատարի դիրքը արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի ոլորտում։ Այս ծրագրի հետ կապված՝ մենք չափազանց հպարտ ենք նպաստելու երկրի տնտեսության կայուն զարգացմանը՝ տեղերում ապահովելով բարեկեցություն և աշխատատեղեր և այս կերպ օգնելով կառուցել ավելի կայուն ապագա»։
EBRD-ի Եվրասիայի էներգետիկայի տնօրինության, Կայուն ենթակառուցվածքի խմբի ղեկավար Այդա Սիտդիկովան նշել է․«EBRD-ն շատ ուրախ է աջակցելու այս պատմական ծրագրին, որը Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի քաղաքականության դաշտում 1993 թվականից ի վեր մեր ակտիվ ներգրավվածության և ներդրումների արդյունք է։ EBRD-ի կողմից էլեկտրականության ցանցերի, մասնավորի կողմից էներգիայի արտադրության և մասնավորեցման գործընթացի ֆինանսավորումից հետո մենք ուրախ են ֆինանսավորելու արդյունաբերական նշանակության այս առաջին արևային արտադրության կայանը, միևնույն ժամանակ մենք աշխատում են իշխանությունների հետ հողմային և արևային էներգիայի ոլորտում հետագա հրապարակային վաճառքների ուղղությամբ։ Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկեր Եվրոպական Միությանը՝ այս նշանակալի ծրագիրը մեզ հետ համաֆինանսավորելու համար»։
«Մասրիկի արևային էներգիայի արտադրության ծրագիրը հիմնարար դերակատարում է ունենալու Հայաստանում էներգետիկայի  և կլիմայի բնագավառների նպատակների իրագործման հարցում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Կայուն զարգացման նպատակներին համահունչ։ Այն նաև կարող է մի շարք նոր աշխատատեղեր ապահովել, ստեղծել նոր արդյունաբերական հնարավորություններ տարածաշրջանում և նպաստել տնտեսական աճին` այժմ, երբ ԵՄ-ն խթանում է Եվրոպայի նոր Կանաչ գործարքը», ասել է ԵՄ դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
IFC-ի Ենթակառուցվածքների և բնական պաշարների վարչության տարածաշրջանային ավագ տնօրեն Շերիլ Էդլեսոն Հանվեյը նշել է, «Էներգետիկ անվտանգությունը վճռորոշ է բիզնեսի համար, այդ իսկ պատճառով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի պլաններին օգնելը IFC-ի առաքելության կարևոր մաս է։ Մասրիկի արևային կայանի ծրագիրը լրացուցիչ նշաձող է տարիների ընթացքում IFC-ի կողմից Հայաստանի ջանքերին տրամադրվող աջակցության ծրագրերում՝ էներգիայի արտադրության ոլորտում մասնավոր հատվածին ներգրավելու նպատակով։ Սա առաջին քայլն է արևային էներգիայի արտադրության Հայաստանի հավակնոտ ծրագրերի իրականացման գործընթացում և օրինակ է ծառայելու, որին առաջիկա տարիներին բազմաթիվ այլ ծրագրեր կհաջորդեն»։
Ծրագիրը, որը նախատեսում է 55 ՄՎտ պիկային հզորությամբ էլեկտրակայանի և 9 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծում, կառուցում և շահագործում, մրցութային հիմունքով իրականացված առաջին արևային ֆոտովոլտային ծրագիրն է Հայաստանում։ Համաշխարհային բանկը կառավարությանն օգնել է ծրագիրը նախապատրաստելու հարցում և տրամադրել է տեխնիկական խորհրդատվական աջակցություն։ Մրցութային գործընթացը, որին աջակցել է Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիրն ու Համաշխարհային բանկը, խիստ մրցակցային է եղել։
Մասրիկի ծրագիրը Համաշխարհային բանկի և Հայաստանի 15-ամյա համագործակցության արդյունք է, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել լայնամասշտաբ բարեփոխումների՝ սպառողներին ավելի մաքուր և արդյունավետ էներգամատակարարում ապահովելու նպատակով։ IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն օժանդակել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտին՝ մասնավոր ներդրումներ գրավելու, համաշխարհային փորձը բերելու և նորագույն տեխնոլոգիաներին աջակցելու միջոցով։ Վերականգնվող էներգետիկ հզորությունների ավելացումը EBRD-ի և IFC-ի ռազմավարություններում ամրագրված կարևոր նպատակ է Հայաստանի մասով։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղվված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին: Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2019 ֆինանսական տարում մենք զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին տրամադրել ենք ավելի քան 19 միլիարդ դոլար՝ լծակավորելով ծակրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք   www.ifc.org կայքէջը:
Հետևեք մեզ հետևյալ կայքերում՝
EBRD-ի մասին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ/EBRD) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 տնտեսություններում։ Բանկը պատկանում է 69 երկրի, ինչպես նաև ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ EBRD-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցակցային, ներառական, լավ կառավարվող, կանաչ, դիմակայուն և ինտեգրված դարձնելուն։ Հետևեք մեզ ինտերնետում, Facebook-ում, LinkedIn-ում, Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում։
Fotowatio Renewable Ventures-ի (FRV) մասին
FRV-ն վերականգնվող էներգետիկայի ոլորտի գլոբալ առաջատար է, որը գործունեություն է ծավալում Ավստրալիայում, Ասիայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիակում։ Գործի դնելով այս ոլորտի իր ապացուցված փորձն ու փորձագիտությունը՝ FRV-ն ձևավորել է բիզնես մոդելներ, որտեղ մեկտեղված է մաքուր էներգիայի արտադրության ակտիվների դիվերսիֆիկացված պորտֆելը առանցքային շուկաներում՝ փորձելով հասնել երկարաժամկետ գործառնական և ֆինանսական օպտիմալացման, ուշադրության կենտրոնում պահելով էլեկտրաէներգետիկական համակարգի փոխակերպումից բխող սպառողների կարիքները։ Այդ նպատակով հաջորդ չորս տարիների ընթացքում կազմակերպությունը նախատեսում է 2 միլիարդ դոլար ներդնել հիմնական միջոցներում՝ նպատակադրելով ընդհանուր տեղակայված հզորությունը 2019 թ․ 0․9 գիգավատից հասցնել 3․5 գիգավատի՝ 2024 թվականին։ Լրացուցիչ տեղեկությունների հ‰ ;մար այցելել  www.frv.com։
ԵՄ-ի մասին
Եվրոպական Միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը։ Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ միաժամանակ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ազատությունները։ Եվրոպական Միությունը պատրաստ է կիսվել իր ձեռքբերումներով և արժեքներով՝ իր սահմաններից դուրս երկրների և մարդկանց հետ։

Contacts

Թբիլիսիում՝ Թամար Բարկաբաձե, IFC Հեռ․՝  +995 32 223 43 00/01/02 Էլ․ փոստ՝ TBarbakadze@ifc.org         Լորետա Մարտիկյան, EBRD Հեռ․՝ +995577221120 Էլ․ փոստ՝ Martikianl@ebrd.com Մադրիդում՝ Էստելա դե Դիեգո, FRV Էլ․ փոստ՝ estela.dediego@frv.com