· ՄՖԿ-ն ուժերը միավորում է հայաստանյան երեք բանկերի հետ՝ օժանդակելու փոքր բիզնեսին, ագրոբիզնեսին, կին ձեռներեցներին և կլիմայական նախաձեռնություններին։
· «Ակբա» և «Կոնվերս» բանկերը կստանան ՄՖԿ-ի ռիսկերի բաշխման առաջին մեխանիզմը Հայաստանում։
· ՄՖԿ-ի գործընկերությունը «Էվոկաբանկ»-ի հետ կբարձրացնի ֆինանսների հասանելիությունը միկրո և փոքր ձեռնարկությունների, մասնավորապես՝ կլիմայական ծրագրերի և կանանց պատկանող ձեռնարկությունների համար։
Երևան, Հայաստան, 12 դեկտեմբերի, 2024 թ.- ՄՖԿ-ն համաձայնագրեր է կնքել հայաստանյան երեք բանկերի հետ՝ ավելի փոքր ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց պատկանող և գյուղական ձեռնարկությունների և կլիմայական ծրագրերի համար ֆինանսների հասանելիությունը բարձրացնելու համար։
Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության հիմնական շարժիչ գործոնն են, ընդ որում՝ աշխատատեղերի մեծ մասը բաժին է ընկնում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)։ Սակայն դրանք բախվում են 1.1 միլիարդ դոլարի ֆինանսական ճեղքվածքի խնդրին՝ պայմանավորված, այդ թվում, սահմանափակ գրավի և վատ ֆինանսական կառավարման մարտահրավերներով։ Կանանց պատկանող ՄՓՄՁ-ների առջև նույնիսկ ավելի մեծ արգելքներ են ծառանում, ընդ որում շատերն ավելի քիչ հավանական է, որ գրավ ունենան կամ բանկային պաշտոնական հաշիվներից և վարկերից օգտվեն։
Նշվածին անդրադառնալու համար ՄՖԿ-ն երկրի ռիսկի բաշխման առաջին մեխանիզմն է ստեղծում Հայաստանի երկու բանկերի հետ և երրորդին վարկ է տրամադրում՝ միկրո և փոքր ձեռնարկությունների վերավարկավորման համար։ Ռիսկերի բաշխման մեխանիզմը ՄՖԿ-ին համապատասխան վարկերի կամ այլ ակտիվների պորտֆելի վնասների ռիսկը բաշխելու հնարավորություն կտա։ Երեք համաձայնագրերը ՄՖԿ-ի՝ Հայաստանի բանկային հատվածին օժանդակելու և փոքր բիզնեսին աճի հնարավորություն ընձեռելու ռազմավարության մասն են։
Առաջին համաձայնագրով ՄՖԿ-ն «Ակբա բանկ»-ին ռիսկերի բաշխման մեխանիզմով կտրամադրի մինչև 25 միլիոն դոլարին համարժեք գումար, որը կապահովի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ)-ին մինչև 50 միլիոն դոլարին համարժեք վարկային պորտֆելի մասով վնասների 50 տոկոսը։
Հաջորդ համաձայնագրով ՄՖԿ-ն մինչև 5 միլիոն դոլարին համարժեք ռիսկերի բաշխման մեխանիզմ կտրամադրի «Կոնվերս բանկ»-ին, վարկային պորտֆելի մայր գումարի մինչև 10 միլիոն դոլարին համարժեք վնասների 50 տոկոսը ծածկելու համար, ինչը ներառում է նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, ագրոբիզնեսները և գյուղական բիզնեսները։
Երկու ծրագրերն էլ ՄՖԿ-ի «Փոքր վարկերի երաշխիքային ծրագրի» մաս են, որին աջակցում է Եվրոպական հանձնաժողովի կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը (EFSD)։ Փոքր վարկերի երաշխիքային ծրագիրը միավորում է ՄՖԿ ռիսկերի բաշխման մեխանիզմը ՄՖԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների հետ՝ օգնելու փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման ռիսկերի նվազեցմանը և ընդլայնմանը։
Ի վերջո, ՄՖԿ-ն 10 միլիոն դոլար գումարով վարկ կտրամադրի «Էվոկաբանկ»-ին և նպատակ ունի նաև այլ գործընկերներից մինչև 10 միլիոն դոլար տեղաբաշխել՝ աջակցելու ՄՓՄՁ-ների վերավարկավորմանը։ Միջոցների կեսը կհատկացվի կլիմայական ծրագրերին և 25 տոկոսը՝ կանանց գլխավորած ձեռնարկություններին։ Գործընկերությունը կօժանդակի նաև կլիմայական ֆինանսավորման զարգացմանը՝ կանաչ վարկավորման ստանդարտների խթանման համար։
Հայաստանում ՄՖԿ-ն ունի ենթակառուցվածքների բացերի վերացմանը ու ածխածնային հետքի նվազեցմանը օգնելու նպատակ՝ վերականգնվող էներգակիրների ուղղությամբ ներդրումների և կլիմայի փոփոխություններին հարմարվողականության միջոցով։ Այն խթանում է ՄՓՄՁ-ների համար ֆինանսների մատչելիությունը և օժանդակում է ավելի կանաչ տնտեսության՝ ֆինանսական հաստատությունների հետ։ ՄՖԿ-ն ծրագրում է նաև օժանդակել կապիտալի շուկաների զարգացմանը, պետական-մասնավոր գործընկերություններին և միակցելիության բարելավմանը՝ կիզակետում ունենալով տրանսպորտը և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիան։
ՄՖԿ-ի մասին
ՄՖԿ-ն՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ է, համաշխարհային խոշորագույն զարգացման կառույցը, որը կենտրոնացած է զարգացող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրներում՝ օգտագործելով մեր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2024 ֆինանսական տարում ՄՖԿ-ն հանձն է առել ռեկորդային 56 միլիարդ դոլար ուղղել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական կառույցներին՝ արդյունավետ օգտագործելով մասնավոր հատվածի լուծումները և ներգրավելով մասնավոր կապիտալ՝ կյանքի համար պիտանի մոլորակում աղքատությունից զերծ աշխարհ ստեղծելու համար ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org։
Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի մասին
Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը (EFSD) ԵՄ-ի արտաքին գործողությունների ներդրումային շրջանակի մաս է։ EFSD-ն ֆինանսական երաշխիքներ է առաջարկում, որոնք մասնավոր ներդրողներին ավելի բարդ շուկաներում ծրագրեր ֆինանսավորելու հնարավորություն են տալիս՝ ավելի անկայուն միջավայրերի ռիսկերը ստանձնելով, միաժամանակ խուսափելով շուկայի աղճատումներից։ Քանի որ EFSD-ն ռիսկերի մի մասը ծածկում է, ԵՄ-ի զարգացման ֆինանսավորման այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են ՄՖԿ-ն, կարող են EFSD-ի երաշխքիները համապատասխանեցնել իրենց սեփական ռեսուրսների հետ, ինչով էլ, իր հեթին, կներգրավվեն լրացուցիչ ներդրողներ։ «Փոքր վարկերի երաշխիքային ծրագիրը» (SLGP) Եվրոպական Միությունից EFSD-ի շրջանակում առաջին վնասի երաշխիքի խմբավորված 58 միլիոն եվրոյի աջակցությունն է ստանում։ SLGP-ն ՓՄՁ-երին հասու է դարձնում ֆինանսական ծառայություններ, ինչպես նաև ռիսկերի բաշխման հարցում աջակցություն՝ գործընկեր երկրների ֆինանսական կառույցներին խրախուսելով ընդլայնել իրենց ՓՄՁ վարկային պորտֆելը, հատուկ շեշտ դնելով դժվար հասանելի ավելի փոքր ՓՄՁ-ների վրա։
Մնացեք կապի մեջ ՄՖԿ-ի հետ սոցցանցերում։
Sign up to have customizable news & updates sent to you.