Press Release

IFC-ի նոր համագործակցությունը Evocabank-ի հետ՝ աջակցելու փոքր բիզնեսներին, խթանելու դրանց դիմակայունությունը և վերականգնումը

հունիսի 3, 2021

Երևան, Հայաստան, հունիսի 3, 2021թՆոր ֆինանսավորումը կօգնի ընդլայնել ֆինանսական միջոցների հասանելիությունը գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ-ներ) համար։ IFC-ն և Evocabank-ը համախմբում են իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանենաշխատատեղերը և արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։

Նույնիսկ մինչև COVID-19-ի ճգնաժամը, ֆինանսական միջոցների հասանելիությունն  ամենամեծ խոչընդոտն էր Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար։ ԳՓՄՁ ֆինանսավորման բացը երկրում գնահատվում է մոտավորապես 1.2 միլիարդ դոլարի կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 10․8 տոկոսի չափով։ Վերջին զարգացումների ֆոնին ակնկալվում է, որ այս բացն էլ ավելի կմեծանա։

Այս համատեքստում կարևորվում է աջակցությունը ԳՓՄՁ-ներին, որոնք Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչն են և ապահովում են երկրի ՀՆԱ-ի և զբաղվածության, համապատասխանաբար, մոտ 40 և 30 տոկոսը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին (որի առանցքը թվային բենքինգն է) թույլ կտա տրամադրել շրջանառու կապիտալ ու առևտրային վարկեր  ԳՓՄՁ-ներին, հատկապես, տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա։

Evocabank-ի Վարչության  նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է․ «Հաշվի առնելով գլոբալ համավարակի առաջացրած աննախադեպ մարտահրավերները՝ մենք ողջունում ենք IFC-ի աջակցությունը, որը Evocabank-ին թույլ կտա օժանդակել համավարակից տուժած փոքր բիզնեսներին։ Դա կօգնի նրանց կայունացնել իրենց գործառնությունները, կանխել մեծամասշտաբ կրճատումներն ու նպաստել հայաստանյան շուկայի զարգացմանը»։

Evocabank-ը նպատակ ունի իր վարկային պորտֆելը մեծացնել տեխնոլոգիական նորարարությունների միջոցով, կիրառելով  թվային նոր հարթակներ և իր բանկային բջջային հավելվածը՝ —EvocaTouch-ը, ինչը հատկապես արդիական է հետհամավարակային իրականությունում։

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարի պաշտոնակատար Ջեսպեր Կյարը նշել է․ «ԳՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն են և աշխատատեղեր են ապահովում նոր զարգացող շուկաներում, սակայն միաժամանակ դրանք հատկապես խոցելի են ճգնաժամերի նկատմամբ։ Այդ պատճառով է IFC-ն նպատակադրում ֆինանսական ծառայություն տրամադրող կազմակերպություններին աջակցելը, որպեսզի նրանք կարողանան կայուն գործառնություններ ապահովել և շարունակել իրենց ԳՓՄՁ հաճախորդներին աջակցելը։ Կյարն ավելացրել է․ «Դրան համահունչ՝ Evocabank-ի հետ մեր նոր գործընկերությունը փոքր բիզնեսներին թույլ կտա պահպանել իրենց կայունությունը, վերականգնվել ու ծաղկում ապրել համավարակից հետո՝ այս կերպ նպաստելով Հայաստանի տնտեսական դիմակայունությանը։

Ծրագիրը հանդիսանում է Հայաստանում IFC-ի ռազմավարության մաս, որն ուղղված է բանկային հատվածի կարողություններին աջակցմանը և ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնմանը, հատկապես, ԳՓՄՁ-ների համար, որոնք տնտեսության առանցքային բաղադրիչն են։

 
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը ի գործ դնելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2020 ֆիսկալ տարում մենք 22 միլիարդ դոլար ենք ներդրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական հաստատություններում՝ իրացնելով մասնավոր հատվածի ներուժը ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համատեղ բարգավաճում ապահովելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org։

Կապը կարելի է պահպանել հետևյալ միջոցներով՝
www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org

Evocabank-ի մասին
Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:
Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:
Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում" Global Finance ամսագրի կողմից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.evoca.am:
 
Կապը կարելի է պահպանել հետևյալ միջոցներով՝
www.facebook.com/evocabank/
www.instagram.com/evocabank/
www.linkedin.com/company/evocabank
www.youtube.com/c/Evocabank


Contacts

Թբիլիսիում՝
Թամար Բարբակաձե, IFC
Հեռ․՝ +995 32 223 43 00/01/02
Էլ․ փոստ՝ TBarbakadze@ifc.org   ​